Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ 1-ին աստիճանի կապիտան Թեյմուր Մուրշուդովը պատմել է՝ ռազմածովային ուժերի, ինչպես նաև ադրբեջանական բանակի մյուս ստորաբաժանումների թուրքական մոդելին հարմարեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ Նշվել է, որ անցկացվող բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող հաստիբային կառուցվածք, անցկացնել տարբեր զորավարժություններ և դասընթացներ՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացման նպատակով։
1-ին աստիճանի կապիտան Թ. Մուրշուդովն ընդգծել է, որ համաժողովի անցկացման հիմնական նպատակն է հանդիսանում՝՝ ռազմածովային նավատորմի արդիականացման և վերակառուցման աշխատանքների առավել էֆեկտիվ և արդյունավետ կազմակերպումը:
Նշվել է, որ համաժողովում նախատեսվում է քննարկել՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակը և տարածաշրջանային հակամարտությունները, ռազմածովային ուժերի անձնակազմի ծառայության կազմակերպումը, օպերատիվ և մարտական պատրաստությունը և այլ արդիական թեմաներ։