Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը։
«Միրզոյանն իրականում ոչ մի նոր բան չի ասել, և նրա խոսքերը շատ առումներով տեղավորվում են տեղեկատվական քաղաքականության ընդհանուր հայեցակարգի մեջ, որը իշխանությունները երկար ժամանակ իրականացնում են երկրում՝ հերքել ակնհայտը:
ԵՄ առաքելությունը, համաձայն Հայաստանի խորհրդարանի կողմից 2024 թվականի մարտին վավերացված համաձայնագրի, ստացել է Հայաստանում բացարձակ անձեռնմխելիության կարգավիճակ: Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ դրա կազմում արդեն ընդգրկված են նախկին զինվորականներ Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից, ինչը այդ առաքելությունը վերածել է Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայությունը օրինականացնելու գործիքի: Իսկ մոսկովյան բանակցային հարթակը մեռած է (նույն Արարատ Միրզոյանը անցյալ տարվա ամառվանից հրաժարվում է Մոսկվա մեկնել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունների համար, իսկ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Իգոր Խովաևին): Այլ կերպ ասած՝ իշխանություններն ասում էին մի բան, իսկ վերջնական արդյունքը բոլորովին այլ է։ Նույնը վերաբերում է այն հայտարարություններին, թե իբր Հայաստանի իշխանությունները չեն փոխում երկրի արտաքին քաղաքական վեկտորը»,- ասել է Մաթևոսյանը:
Zinvor.info