Ռուսաստանի ԱԳՆ. Ֆրանսիան Աֆրիկայում ձախողումից հետո խցկվում է Կովկաս
  Ռուսաստանի ԱԳՆ.  Ֆրանսիան Աֆրիկայում ձախողումից հետո խցկվում է Կովկաս
10:50     11 03 2024    
«Փարիզի ակտիվության աճը Կովկասում մի տեսակ փոխհատուցում է հասարակական-քաղաքական գիտակցության մեջ՝ Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման ֆոնին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ։

Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ Կովկասում Ֆրանսիայի «փորձերը» ներառում են «կարծես մի տեսակ խաղաղապահ ջանքեր»։

«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղության պահպանման հետ։ Ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ ԼՂ կարգավորման համատեքստում, որպես միջնորդ, ստանձնել և կատարել է մեր երկիրը։ Հիմա, երբ ավարտվել է ամենադժվար փուլը (հուսանք, որ ետևում է, եթե Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չսկսի այնտեղ խառնել այդ ածուխները), նրանք կարող են իրեն ցույց տալ այնտեղ»,- ասել է Զախարովան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   ԱԳՆ   Ֆրանսիա   Աֆրիկա  


Լրահոս