Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ»,- ասել է Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով երկկողմ համագործակցության ապագան։
Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանը գնում է անվտանգության ոլորտում հավասարակշռություն ապահովելու ճանապարհով։ Եվ այս առումով Երեւանն աշխատում է իր բոլոր գործընկերների հետ՝ ելնելով պետական շահերից։
Մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությունը, թե Հայաստանը վերջերս զենքի խմբաքանակ է ստացել Ռուսաստանից՝ նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում, Հովհաննիսյանն լրագրողներին առաջարկել է դիմել ՊՆ։
Zinvor.info