Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի՝ «Ինչպե՞ս եք դիտարկում Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու գաղափարը» հարցին:
Ընդգծելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը տարեցտարի ամրապնդվում է, մեր պետության ղեկավարն ասել է. «Միայն անցյալ տարի անցկացվել է 10 համատեղ զորավարժություն: Այս տարի ընդմիջում եղավ կորոնավիրուսի պատճառով: Անցկացվել է ընդամենը երկու զորավարժություն: Սակայն այս զորավարժությունները մեծ անհանգստություն են առաջացրել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ այս մտահոգության ոչ մի պատճառը, հիմքը չկա: Քանի որ այդ զորավարժությունները նախապատրաստական զորավարժություններ չեն որեւէ երկրի դեմ: Այս զորավարժությունները նշանակում են մեր ռազմական համագործակցության ամրապնդում, ադրբեջանական բանակի կատարելագործում, թուրքական բանակի չափանիշներին մերձեցումը և ռազմական շինարարության ոլորտում Թուրքիայի դրական փորձի ուսումնասիրություն: Հետեւաբար, սեպտեմբերի վերջից սկսած, միջազգային լրատվամիջոցներում շատ տեղեկություններ են հայտնվում թուրքական ռազմաբազայի վերաբերյալ: Սրա ոչ մի հիմքը չկա: Թուրք-ադրբեջանական համագործակցությունն այնքան ամուր և լայն է, որ մենք ցանկացած պահի միմյանց կողքին ենք: Մենք կունենք բազա, թե ոչ, վստահում ենք Թուրքիային, իսկ Թուրքիան՝ մեզ»: