Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ հղած ուղերձում։
«2023 թվականին մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր պետական ինքնիշխանությունը, ապահովվեց օկուպացիոն ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, ոչնչացվեց թշնամու բանակը, ոչնչացվեց կամ առգրավվեց հակառակորդի ռազմական տեխնիկան։ Կուզենայի ևս մեկ անգամ սրտանց շնորհավորել ադրբեջանական ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ», - ասել է երկրի ղեկավարը։