Zinvor.info-յի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ին այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդիի մարզադաշտում Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Աղդամի «Ղարաբաղ» և Բաքվի ԲԿՄԱ խաղից առաջ ունեցած ելույթի ժամանակ։
«Անկախ այսօրվա հանդիպման արդյունքից՝ հաղթողը հայտնի է. հաղթողը ադրբեջանական ժողովուրդն է, ադրբեջանական պետությունը։ Այսօրվա խաղում «Ղարաբաղ»-ի և Բանակի կենտրոնական մարզական ակումբի հանդիպումը, իհարկե, խորհրդանշական մեծ նշանակություն ունի։ Ղարաբաղ-բանակ-ժողովուրդ միասնությունը մեր Հաղթանակի գլխավոր աղբյուրն է»,- ընդգծել է երկրի ղեկավարը։