Zinvor.info-յի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ին այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդիի մարզադաշտում Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Աղդամի «Ղարաբաղ» և Բաքվի ԲԿՄԱ խաղից առաջ ունեցած ելույթի ժամանակ։
«Երեսուն տարի մեր հողերը օկուպացիայի տակ պահած Հայաստանը կարծում էր, որ կարող է դա անել հավերժ։ Մենք՝ ադրբեջանական փառապանծ բանակը, նրանց և ողջ աշխարհին ապացուցեցինք, որ սա մեր պատմական ու պապենական հողն է, և մենք՝ ադրբեջանցի ժողովուրդս, այս հողերի տերն ենք։ Մենք պետք է վերադառնայինք այստեղ և վերադարձանք»,- նշել է պետության ղեկավարը։