Zinvor.info-յի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ին այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Խանքենդիի մարզադաշտում Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Աղդամի «Ղարաբաղ» և Բաքվի ԲԿՄԱ խաղից առաջ ունեցած ելույթի ժամանակ։
Ընդգծելով, որ օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է երեք տարի առաջ՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքում, պետության ղեկավարը նշել է. «Ադրբեջանի դրոշը բարձրացվեց Շուշա քաղաքում, որը Ղարաբաղի թագն է։ Երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-20-ը, օկուպանտներից ազատագրվեցին Խանքենդի քաղաքը, Խոջալուի, Ասկերանի, Խոջավենդի, Աղդերեյի շրջանները։ Հոկտեմբերի 15-ին այս բոլոր քաղաքներում ես բարձրացրել եմ Ադրբեջանի դրոշը։ Նոյեմբերի 8-ին Խանքենդիի կենտրոնական հրապարակում անցկացվեց Հաղթանակի շքերթը։ Իսկ այսօր մենք միասին նշում ենք այս հրաշալի սպորտային տոնը։ Այսուհետ այս հողերի վրա հավերժ կծածանվի Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ»։