Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով մայիսի 12-ին Շուշայում ' Ջդրդուզում կազմակերպված «Խարիբուլբուլ» երաժշտական փառատոնի բացմանը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարը նշել է, որ այս տարի փառատոնն ընդգրկում է Ադրբեջանում բնակվող ժողովուրդների ներկայացուցիչներին. «Այսօրվա փառատոնին ելույթ կունենան մեր երկրում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ես այս առաջարկությունը տվեցի փառատոնի կազմակերպիչ Հեյդար Ալիևի հիմնադրամին, քանի որ Ադրբեջանում բնակվող բոլոր ժողովուրդները մեծ մասնակցություն ունեն Հայրենական պատերազմում»: