Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Է.Ամիրբեկովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության և հանգստության հասնելը հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանը «դադարի նմանակել իր մասնակցությունը խաղաղ գործընթացին և վերսկսի կառուցողական աշխատանքը՝ Ադրբեջանի կողմից ավելի քան մեկ տարի առաջ ներկայացված և միջազգային իրավունքի հինգ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղության համաձայնագրի նախագծի վրա»։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից», որոնք, ցավոք, այսօր հավատարիմ են. երկակի մոտեցմանը. «Մի կողմից նրանք խոսում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնելու ցանկության մասին, մյուս կողմից՝ դիվանագիտական պատերազմ են սանձազերծել Ադրբեջանի դեմ»։
Ամիրբեկովի խոսքով, Հայաստանի իշխանությունները «չարաշահում են» տարբեր միջազգային հարթակներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, նույնիսկ հենց Եվրամիությունը։ Այսպիսով, Երևանը «ոչ միայն շեղում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը խաղաղության գլխավոր ճանապարհից, այլև գործընթացը փակուղի է բերում», կարծում է դեսպանը՝ պարզաբանելով, որ Բաքուն «ոչ մի պայման չի առաջադրում» համաձայնության հասնելու համար։