101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր. Նախագահ
  101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր. Նախագահ
13:15     21 04 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագայի շահերին:

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք», - ասել է Իլահմ Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Նախագահը հավելել է, որ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»:

Բացի այդ, Ալիևը նշել է, որ Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս