Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասվում է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Ադրբեջանը նոր բարձունքների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում և վստահորեն շարունակում է ընթանալ միջազգային ասպարեզում իր հեղինակության հետագա աճի ճանապարհով։
Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքմենստանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերություններին։ Ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին շարունակել համակողմանի ջանքեր գործադրել թուրքմենա-ադրբեջանական համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»։