Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան. Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված
 Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան. Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված
10:36     01 09 2025    
Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Մուջթաբա Դեմիրջիլուն պատմել է իր առջև դրված խնդիրների մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, դիվանագետն այս մասին հայտարարել է AzTV-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ լավատեսորեն է տրամադրված երկկողմ հարաբերությունների ապագայի նկատմամբ. «Երբ նոր դեսպան է նշանակվում, նրան հանձնարարվում է խորացնել երկու երկրների միջև կապերը։ Դրան հասնելու համար մենք պետք է սկսենք իրականացնել նոր նախագծեր՝ առկա նախագծերից բացի։ Իմ խնդիրն է իմ բոլոր ջանքերն ու գիտելիքները կիրառել տարբեր ուղղություններով՝ այս նպատակին հասնելու համար։ Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված։ Հուսով եմ, որ մենք կտեսնենք երկու երկրների և ժողովուրդների միջև անընդհատ աճող մերձեցում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս