Ադրբեջանը «ՇՀԿ գործընկեր» նոր կարգավիճակ կստանա
 Ադրբեջանը «ՇՀԿ գործընկեր» նոր կարգավիճակ կստանա
14:29     01 09 2025    
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) որոշել է ստեղծել միասնական կարգավիճակ՝ «ՇՀԿ գործընկեր» անվամբ։

Zinvor.info-յի համաձայն, այս մասին ասվում է ՇՀԿ անդամ պետությունների «Տյանցզինի հռչակագրում»։

Տյանցզինի գագաթնաժողովում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ անդամ պետությունները միավորել են «դիտորդ» և «երկխոսության գործընկեր» կարգավիճակները՝ ստեղծելով նոր կարգավիճակ՝ «ՇՀԿ գործընկեր»։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001 թվականին։ Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։

Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, իսկ երկխոսության գործընկերները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՇՀԿ  


Լրահոս