Ալիև. Ադրբեջանը առաջիններից մեկն էր, որ աջակցեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը
  Ալիև. Ադրբեջանը առաջիններից մեկն էր, որ աջակցեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը
15:52     01 09 2025    
Ադրբեջանը Չինաստանի հուսալի գործընկերն է տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք նպաստում ենք միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանը, իրականացնում ենք խոշորածավալ տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ նախագծեր», - նշել է պետության ղեկավարը։

Նախագահ Իլհամ Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը առաջիններից մեկն էր, որ աջակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և իրականացնում է լուրջ գործնական նախագծեր այս ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս