Ալիևը հանդիպել է Փաշինյանի հետ
  Ալիևը հանդիպել է Փաշինյանի հետ
13:44     01 09 2025    
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Առաջնորդները քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգը և ընդգծել կառուցողական երկխոսության, փոխադարձ վստահության և տարածաշրջանային կայունության կարևորությունը։ Ալիևը և Փաշինյանը նշել են Վաշինգտոնի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված դրական դինամիկան, որը վերահաստատել է միջազգային աջակցությունը խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փաշինյան  


Լրահոս