Ի.Ալիևը հանդիպել է Powerchina Group-ի գործադիր փոխնախագահի հետ
  Ի.Ալիևը հանդիպել է Powerchina Group-ի գործադիր փոխնախագահի հետ
12:41     02 09 2025    
Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի Տյանցզին քաղաքում հանդիպել է՝ Powerchina Group-ի գործադիր փոխնախագահ Հի Ինֆենի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը նշվել է Powerchina Group-ի հաջող աշխատանքը մեր երկրում, քննարկվել են՝ կանաչ էներգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կեղտաջրերի մաքրման, էլեկտրաէներգիայի և կանաչ ջրածնի ոլորտում նախագծերի, սարքավորումների արտադրության ոլորտում համագործակցության հարցեր։ Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ արևային և քամու էլեկտրակայանների կառուցման, «խելացի էներգետիկ համակարգերի» ինտեգրման և տեղական մասնագետների վերապատրաստման ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան  


Լրահոս