Ալիևը հանդիպել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի նախագահի հետ
 Ալիևը հանդիպել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի նախագահի հետ
12:14     01 09 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Չինաստանի Տյանցզին քաղաքում հանդիպել է՝ Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի նախագահ Ցզին Լիզյունի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջանի և Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության մակարդակից։

Զրույցի ընթացքում քննարկվել են՝ Միջին միջանցքի, մետրոյի շինարարության և կանաչ էներգիայի ոլորտի զարգացման շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնման հարցեր։

Զրույցի ավարտին Իլհամ Ալիևի և Ցզին Լիցզյունի մասնակցությամբ տեղի է ունեցել՝ ռազմավարական համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրման արարողություն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս