Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ADA համալսարանում կայացած «Նոր հայացք՝ դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հակամարտությունից հետո» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է
Zinvor.info-ն:
Նախագահը նշել է, որ Պակիստանը այն եզակի երկրներից է, որը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում իր ագրեսիայի և բռնազավթիչ քաղաքականության պատճառով: Սա մեր եղբայրության իսկական նշանն է: «Ինչպես հավանաբար գիտեք, պատերազմի ընթացքում մեր քաղաքների շատ տեղերում կախված էին Թուրքիայի ու Պակիստանի դրոշները: Դա գալիս էր մարդկանց սրտերից », - ասաց պետության ղեկավարը: