Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները։ Խորհրդակցության աշխատանքներին տեսակապով ներգրավվել են նաև զորամիավորումների և կազմավորումների հրամանատարները։
Հանդիպմանը Զաքիր Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի հետագա հզորացումը երկրի անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից է։
Հանդիպման մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի առաջադրած խնդիրները։ Նշվել է, որ ադրբեջանական բանակի առջև դրված բոլոր խնդիրները պետք է կատարվեն ժամանակին։
Վերլուծվել է օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին, կոնկրետ հանձնարարականներ են տրվել ՀՕՊ, հետախուզական և հակահետախուզական, ՌԷՊ ստորաբաժանումների ուժեղացման ուղղությամբ։
Տեղեկությունը թարմացվում է:
Zinvor.info