Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը COP29-ի շրջանակներում՝ «Կլիմա և խաղաղություն. համատեղ գործողություններ, որպեսզի ոչ ոք հետ չմնա» բարձր մակարդակի պանելում։
Նախարարի խոսքով՝ կլիմայի փոփոխությունը խորացնում է պարենային անվտանգության խնդիրը, արագացնում ջրի պակասը և առաջացնում հողի դեգրադացիա, մարդկանց տեղահանում։
«Այս իրադարձությունները ծառայում են՝ որպես հակամարտությունների կատալիզատոր և անվստահության ցիկլերի ամբողջ աշխարհում, ինչը հանգեցնում է անկայունության խորացմանը:Եվ Եվ ընդհակառակը, հակամարտությունները և դրանց հետևանքների կործանարար ազդեցությունը ենթակառուցվածքների, հողի և կենսաբազմազանության վրա՝ կխորացնեն կլիմայական ճգնաժամը՝ ստեղծելով իրավիճակ, որը խաթարում է խաղաղությունը, կայունությունը և զարգացումը»,- նշել է Բայրամովը։
Նախարարը հավելել է, որ մինչև 2021 թվականը 355 միլիոն տնային տնտեսություններ և մոտ 1,3 միլիարդ մարդ ենթարկվել են կլիմայական վտանգների: