ՌԴ ԱԳՆ. Մենք նպատակ ունենք ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ
  ՌԴ ԱԳՆ.  Մենք նպատակ ունենք ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ
15:16     21 11 2024    
Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային համաձայնագրի կողմերի COP29 համաժողովը շատ լավ է կազմակերպված։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնելով, որ Ռուսաստանը լայնորեն ներկայացված է եղել COP29-ում, Զախարովան նշել է, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրա երկիրը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում ուժերը միավորելու հետևողական կողմնակից է։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ COP29-ում նրա երկրի պատվիրակությունը բարձր մակարդակով ընդունվել է պաշտոնական Բաքվի կողմից.

«Մենք վստահ ենք, որ COP-ի անցկացումը Ադրբեջանում կբարձրացնի Բաքվի հեղինակությունը միջազգային ասպարեզում, հատկապես, երբ միջոցառմանը ցուցադրվում են նման արդյունքներ, հաջողություններ և մակարդակ։ Մենք նպատակ ունենք շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի և բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ կլիմայի փոփոխության հարցում»,- ընդգծել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս