Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, Բայրամովը շնորհավորել է Սաիդովին՝ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ գործունեության մեջ։
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Հեռախոսազրույցում ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը։