Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
  Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
17:48     19 11 2024    
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Թեհրան՝ մասնակցելու Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական գերատեսչությունից, այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ֆարիդ Ալիևը հանդիպել է՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ- մայոր Մուհամմեդրզա Աշտիանի.հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների զարգացման շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այնուհետև համատեղ հանձնաժողովի նիստում քննարկվել է՝ Ադրբեջանի և Իրանի ռազմական կառույցների միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև գործունեության նոր ուղղությունների ու ոլորտների որոշման հարցերը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Թեհրան  


Լրահոս