Բաքուն և Թեհրանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Բաքուն և Թեհրանը քննարկել են երկկողմ համագործակցությունը
10:46     21 11 2024    
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստագործական արդյունաբերության նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են նախարարների կաբինետից:

Հանդիպմանը գոհունակությամբ է նշվել Բաքվում COP29-ի բարձր մակարդակով անցկացումը։ Ընդգծվել է, որ COP29-ում նախագահության ընթացքում Ադրբեջանի առաջնահերթություններից մեկը զբոսաշրջության ոլորտում կլիմայական գործունեությունն է:

Զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Թեհրան  


Լրահոս