Այս մասին, մարտի 31-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարն ասաց, որ մեր ժողովրդի նկատմամբ իրականացվել է էթնիկական զտումների քաղաքականություն. «Հայաստանը ցեղասպանություն է իրականացրել Ադրբեջանի դեմ: 1992-ին Խոջալուի ցեղասպանության արդյունքում ավելի քան 600 անմեղ, խաղաղ մարդիկ սպանվել են դաժանորեն: Նրանց մեջ դաժանորեն սպանվել է 106 կին և 63 երեխա:
Միջազգային կազմակերպությունները միշտ աջակցել են Ադրբեջանի դիրքորոշմանը: Սակայն գործնականում այդ աջակցությունը այդքան էլ կարևոր չէր: Քանի որ հարցը չեր լուծվում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը `աշխարհի բարձրագույն միջազգային մարմինը, 4 բանաձեւ է ընդունել: Այս բանաձեւերը պահանջում էին անհապաղ, ամբողջական և անվերապահորեն դուրս բերել հայկական զինված ուժերը գրավյալ տարածքներից: Այս բանաձեւերն ընդունվել են 1993 թվականին և մնացել են չիրականացված: Այլ միջազգային կազմակերպությունների բանաձեւերը սատարում էին Ադրբեջանի դիրքորոշմանը, և դա ուներ մեծ քաղաքական և իրավական նշանակություն: Այնուամենայնիվ, իրական, գործնական մակարդակում դա չի ծառայել խնդրի լուծմանը: ԵԱՀԿ-ն, Չմիավորման շարժումը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Եվրախորհրդարանը, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և այլ կազմակերպություններ պաշտպանել են Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը»: