Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ճեպազրույցում նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը նշել է, որ հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում վնասազերծվել են՝ հակառակորդի զինտեխնիկա, մարտական դիրքեր և ապաստարաններ։
«Հայաստանի զինված ուժերի կազմավորումների ավելի քան 90 մարտական դիրքեր, ինչպես նաև ռազմավարական նշանակության մի քանի բարձունքներ անցել են մեր զինված ուժերի վերահսկողության տակ։ Բացի այդ, որպես ռազմական ավար առգրավվել է 7 ռազմական մեքենա, 4 ականանետ, 1 տանկ, 2 հետևակի մարտական մեքենա և հակառակորդին պատկանող զգալի քանակությամբ զինամթերք»,- հայտարարել է Անար Էյվազովը։
Նա հավելել է, որ ՊՆ-ն կներկայացնի տեսակադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են զինամթերքը սպառվող՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորումների զինծառայողները խուճապահար լքում մարտական դիրքերը։
Ա.Էյվազովն ասել է, որ սոցիալական ցանցերում բնակչությանը կոչ է արվում օգնություն ցուցաքերել Ադրբեջանի Զինված ուժերին. «Քաղաքացիներին խնդրում են գումար և սնունդ հավաքել, մասնակցել օգնության տարբեր արշավներին։ Պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս չարձագանքել նման կոչերին։ «Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները մեր Զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդման, պարենային և այլ պաշարների հետագա բարելավման ուղղությամբ, և համակարգված կերպով իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ցանկացած պայմաններում և չափանիշներին համապատասխան մեր ստորաբաժանումների անխափան մատակարարումն ապահովելու համար»։
Ճեպազրույցում ընթերցվել է նաև ՊՆ հայտարարությունը. «Հաշվի առնելով Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների դիմումը, որը ստացվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին դադարեցնել տեղական հակաահաբեկչական միջոցառումները, հետևյալ պայմաններով.
Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված Հայաստանի զինված ուժերի կազմավորումները և ապօրինի հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ռազմական կետերը և ամբողջությամբ զինաթափվում։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լքում են Ադրբեջանի տարածքը, հայկական անօրինական զինված կազմավորումները կազմալուծվում են
Միաժամանակ հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան.
Վերոնշյալ գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համաձայնեցված»։