Ի.Ալիևը՝ Բալլըջա գյուղում կահույքի և կահույքի պարագաների արտադրության գործարանի բացմանը
  Ի.Ալիևը՝ Բալլըջա գյուղում կահույքի և կահույքի պարագաների արտադրության գործարանի բացմանը
08:33     24 12 2025    
Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ Խոջալուի շրջանի Բալլըջա գյուղում գտնվող «Accurate Az» ԲԲԸ գրասենյակային կահույքի և կահույքի պարագաների արտադրության գործարանի բացմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ, տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը և «Accurate Az» ԲԲԸ հիմնադիր Իլքին Աբուշովը՝ պետության ղեկավարին ներկայացրել են գործարանի գործունեության մասին։

Հաղորդվել է, որ գործարանը հագեցած է Թուրքիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Չինաստանից և Ճապոնիայից ներմուծված առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։ Այն տարեկան կարտադրի 240,000 միավոր գրասենյակային կահույք՝ 20 տեսակի, և 4 միլիոն միավոր կահույքի պարագաներ։ Արտադրանքի վաթսուն տոկոսը կարտահանվի, իսկ 40 տոկոսը կմատակարարվի ներքին շուկա։ Գործարանում կիրականացվեն գրասենյակային կահույքի արտադրության բոլոր փուլերը՝ հումքից մինչև պատրաստի արտադրանք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Բալլըջա  


Լրահոս