Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։
Նրա կարծիքով՝ առաջինը եթեր բարձրացավ փաշինյանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը, ով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին այնպիսի բացարձակ տաղտկալի ու վիրավորական հայտարարություններ էր անում, որոնք անընդունելի են ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ։
Հարկ է հատկապես ընդգծել, որ Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ, թիկունքից հարվածեց Ռուսաստանին այն ժամանակ, երբ Կրեմլի բոլոր ջանքերը ուղղված են հատուկ ռազմական գործողության խնդիրների լուծմանը և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի գործարկման միջոցով արևմտյան լայնածավալ պատժամիջոցների հաղթահարմանը։