Մենք շարունակելու ենք մեկ սիրտ ու մի բռունցք մնալ մեր ադրբեջանցի եղբայրների հետ
 Մենք շարունակելու ենք մեկ սիրտ ու մի բռունցք մնալ մեր ադրբեջանցի եղբայրների հետ
14:35     15 09 2023    
Թուրքիայի Պաշտպանության նախարարության շնորհավորական ուղերձը:

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեղադրել՝ Բաքվի օկուպացիայից ազատագրման 105-ամյակի կապակցությամբ

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Շնորհավորում ենք թշնամական օկուպացիայից Բաքվի ազատագրման 105-ամյակի առթիվ։ Մենք հարգում ենք Նուրի (Killigil) փաշայի, ով փորձանքի մեջ չթողեց մեր ադրբեջանցի եղբայրներին՝ թուրքերին և նրա հրամանատարության տակ գտնվող Կովկասյան իսլամական բանակի հերոսների հիշատակը։ Ինչպես 105 տարի առաջ, մենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ կշարունակենք լինել մեկ սիրտ ու մեկ բռունցք»,- ասված է հաղորդագրուխթյունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս