Երևանը կրկին առաջարկել է Բաքվին ստորագրել չհամաձայնեցված համաձայնագիրը
|
|
Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրել մինչև COP–29–ը, որը կանցկացվի նոյեմբերին Բաքվում։
|
ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի կառավարությունը հանձնառու է տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն», - ասել է Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկման ժամանակ:
«Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը` այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,– ասել է Փաշինյանը:
Ակնկալվում է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին (COP29) կմասնակցեն ավելի քան 80 հազար հյուրեր, այդ թվում՝ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Հեշթեգներ.