Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը Ալեքսանդր Վլասկամպն ընդգծել է Բաքվում կայանալիք COP29 միջոցառման կարևորությունը, նշել, որ տրանսպորտի ոլորտը նույնպես կարևոր գործոն է այս ոլորտում և անդրադարձել է այդ ուղղությամբ Ադրբեջանի հետ համագործակցությանը։
Իլհամ Ալիևն ասել է, որ COP29-ի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը գործադրում է բոլոր ջանքերը՝ COP29-ն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել 198 պետությունների միաձայն աջակցությունը Ադրբեջանում COP29-ի անցկացման նախաձեռնությանը և կարևորել տարածաշրջանում այս մասշտաբի առաջին միջոցառման հենց Ադրբեջանում կազմակերպումը:
Zinvor.info