Փաշինյանը չի բացառել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունները
|
|
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա:
|
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Բոլորովին վերջերս՝ 2024 թ․ օգոստոսի 30-ին, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, սա առաջին երկկողմ իրավական պայմանագիրն է։
Դե յուրե վերահաստատված է, որ երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն, մնում է անել հաջորդ քայլը և ստորագրել համաձայնագիրը՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին։
Այժմ այս պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղի մտնելու վտանգից խուսափելու համար ՀՀ-ն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայնեցված է, ստորագրել, ունենալ խաղաղության համաձայնագիր, ապա շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները, մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,- ասել է նա։
ՀՀ վարչապետի խոսքով՝ չկա նախադեպ, երբ խաղաղության կամ որևէ այլ պայմանագիր կարգավորի ամեն ինչ, լուծի բոլոր հարցերը, դա հնարավոր էլ չէ գործնականում, ցանկացած երկու երկիր ցանկացած պայմանագիր ստորագրելուց հետո նորանոր պայմանագրերի և պայմանավորվածությունների կարիք են ունենում հենց այս պատճառով․ բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս հասցեագրվելու կարիք են ունենում, իսկ ՀՀ և Ադրբեջանի դեպքում համաձայնեցված հոդվածներն, ըստ էության, դրույթներ են պարունակում խաղաղության մասին, միմյանցից տարածքային պահանջներ չունենալու և ապագայում նման պահանջներ չառաջադրելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։
Հեշթեգներ.
Փաշինյան
Հայաստան