Սիմոնյանը խոստովանել է, որ Ադրբեջանը գործել է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա
 Սիմոնյանը խոստովանել է, որ Ադրբեջանը գործել է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա
09:12     21 10 2024    
Ադրբեջանը Ղարաբաղում գործողություն է իրականացրել ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ աշխարհը հայկական կողմի ուզած ձևով չարձագանքեց այդ պատերազմին։

«Մենք շատ նեղսրտում էինք, երբ որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, թե ինչի աշխարհը մեր ուզած ձևով չէր արձագանքում այդ պատերազմին։ Իսկ պատճառը նաև լեգիտիմության պակասն էր, մեր կողմի լեգիտիմության պակասն էր։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև», - խոստովանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։

Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները ցանկանում են, որ խաղաղ բանակցությունները մտնեն փակուղի։

«Մենք չպետք է թույլ տանք, որ խաղաղ գործընթացը [Երևանի և Բաքվի միջև] մտնի փակուղի։ Դա հենց այն է, ինչ ցանկանում են այն երկրները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի, իսկ միգուցե Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը։

Նա անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները «3+3» հարթակի շրջանակներում ավարտելու առաջարկին։

«Կարծում եմ, որ մենք կդիտարկենք այս տարբերակը, թեև ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու է մեզ անհրաժեշտ այլ ձևաչափ, քան այն, ինչ եղել է կամ կա»,- հավելել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս