Սահիբա Գաֆարովան ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին
 Սահիբա Գաֆարովան ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանին
10:02     22 10 2024    
Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչիին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է X սոցիալական ցանցում դեսպանատան էջում զետեղված հրապարակման մեջ։

«Դեսպան Ջահիտ Բաղչին քաղաքավարական այցով հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային և շնորհավորել նրան այս պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս