Ադրբեջանում կարող է գաղտնիացվել հատուկ ծառայություններ աշխատանքի ընդունման մերժման պատճառը
 Ադրբեջանում կարող է գաղտնիացվել հատուկ ծառայություններ աշխատանքի ընդունման մերժման պատճառը
09:40     22 10 2024    
Միլլի Մեջլիսը կքննարկի օրինագիծ, որի ընդունման դեպքում Ադրբեջանի հետախուզական և հակահետախուզական գործունեության սուբյեկտներն այլևս պարտավոր չեն լինի թեկնածուներին հայտնել զինվորական ծառայության կամ աշխատանքի ընդունման մերժման պատճառները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան փոփոխություն է առաջարկվել «Հետախուզական և հակահետախուզական գործունեության մասին» օրենքում։

Օրենքի նոր նախագիծը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։

Փոփոխությունների հիմնական նպատակը այդ սուբյեկտների գործունեության ոլորտներին համապատասխան գաղտնիության պահպանումն է:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս