Ադրբեջանն ու Բելգիան միջգերատեսչական քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
 Ադրբեջանն ու Բելգիան միջգերատեսչական քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
10:52     22 10 2024    
Բաքվում կայացել է Ադրբեջանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունում, խորհրդակցությունների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը, բելգիական պատվիրակությունը՝ այդ երկրի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Յերուն Կուրեմանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Բելգիայի միջև քաղաքական կապերը, ընդգծվել է առևտրաշրջանառության ավելացման, էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների օգտագործման կարևորությունը, ինչպես նաև Ադրբեջանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացվող ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային նախագծերը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելգիա  


Լրահոս