Իլհամ Ալիևը մասնակցում է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդատվական հանդիպմանը
  Իլհամ Ալիևը մասնակցում է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդատվական հանդիպմանը
16:14     14 09 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես պատվավոր հյուր մասնակցում է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հինգերորդ խորհրդատվական հանդիպմանը, որն անցկացվում է Դուշանբեում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և այլ պետությունների ղեկավարներին։

Այնուհետև պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են։

Նշենք, որ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությունն առաջ է քաշել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը 2017 թվականին: Առաջին հանդիպումը կայացել է Ղազախստանում, երկրորդը՝ Ուզբեկստանում, երրորդը՝ Թուրքմենստանում, չորրորդը՝ Ղրղզստանում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս