Ի.Ալիև. Մեր միջազգային վարկանիշն ավելի բարձր մակարդակի է արժանի
  Ի.Ալիև. Մեր միջազգային վարկանիշն ավելի բարձր մակարդակի է արժանի
10:18     08 01 2025    
Եթե դիտարկենք համաշխարհային տնտեսության աճի տեմպերը և զարգացած երկրներում զարգացումը կամ անկումը, ապա կտեսնենք, որ Ադրբեջանի տնտեսությունը հաջողությամբ զարգացել է։ Իհարկե, սրա հիմքում կա մտածված քաղաքականություն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է՝ հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ընդգծելով, որ այս ցուցանիշները միայն անցած տարվա արդյունքը չեն, պետության ղեկավարն ասել է. «Տնտեսական երկարաժամկետ բարեփոխումների, թափանցիկության, մենաշնորհի դեմ պայքարի, ներդրումների ներգրավման, ներդրումային միջավայրի բարելավման արդյունքում մենք տեսնում ենք դրական փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ առաջատար միջազգային վարկանիշային գործակալությունների վերաբերմունքում։ Այսինքն՝ նրանք էլ չեն կարող հերքել իրականությունը։ Թեև կարծում եմ, որ մեր միջազգային վարկանիշն ավելի բարձր մակարդակի է արժանի, քան ներկայիս վարկանիշը, իսկ առաջատար վարկանիշային գործակալությունները, որոշ կոնկրետ պատճառներով, ներկայումս ավելի համեստ մոտեցում են ցուցադրում։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք կայուն զարգացման հասնել տնտեսական ոլորտում, և ես վստահ եմ, որ այս դինամիկան կշարունակվի, ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարիներին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նախագահ  


Լրահոս