Zinvor.info-յի փոխանցմամբ՝ պետության ղեկավարը հույս է հայտնել, որ խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի բոլոր պայմանները նույնպես կընդունվեն։ Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ եթե Հայաստանին պետք չէ խաղաղ պայմանագիր, ապա դա պետք չէ նաև մեզ։ Մենք կարող ենք ապրել և վարել մեր քաղաքականությունը նույնիսկ առանց այն ստորագրելու։
Հայկական կողմին խորհուրդ տալով ուշադիր կշռադատել ամեն ինչ, այդ թվում՝ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, Ադրբեջանի նախագահը հավելել է. «Նրանց մտերիմ ընկերները խայտառակ կերպով հեռանում են քաղաքական ասպարեզից։ Երեկ լուրեր հասան, որ Հայաստանի և Փաշինյանի մտերիմ ընկեր պարոն Թրյուդոն ստիպված է եղել հրաժարական տալ։ Սա այն երկիրն է, որը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո բուռն հակաադրբեջանական դիրք է գրավել, և Ֆրանսիայից հեռու չի գնացել։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ի՞նչ է հիմա այնտեղ տեղի ունենում քաղաքական դաշտում։ Բոլորը տեսնում են դա»: