Տուրչին. Բաքվի և Մինսկի միջև գործընկերությունը դիմացել է ժամանակի փորձությանը
  Տուրչին.  Բաքվի և Մինսկի միջև գործընկերությունը դիմացել է ժամանակի փորձությանը
16:12     05 05 2025    
Բելառուսի և Ադրբեջանի միջև առկա է ռազմավարական գործընկերություն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը՝ վարչապետ Ալի Ասադովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

«Ես չեմ վախենում այս բառից, քանի որ մեր գործընկերությունը դիմացել է ժամանակի փորձությանը, և մեր երկու առաջնորդների միջև հարաբերությունները դրա հստակ հաստատումն են։ Մեր հարաբերությունների անկյունաքարը առևտրատնտեսական համագործակցությունն է, որը ընդգրկում է ոլորտների ամենալայն շրջանակը և շատ ինտենսիվ բնույթ է կրում։ Անցյալ տարի մեր փոխադարձ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, և դա չի կարող չուրախացնել», - ընդգծել է Ալեքսանդր Տուրչինը։
Zinvor.info

Հեշթեգներ. Տուրչին   Ադրբեջան   Բելառուս  


Լրահոս