Ի. Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ ԱՀ ԱԳՆ գործունեությունը ապահովելու միջոցների մասին
  Ի. Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ ԱՀ ԱԳՆ գործունեությունը ապահովելու միջոցների մասին
17:48     05 05 2025    
Նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեությունը ապահովելու միջոցների մասին» հրամանագիր է ստորագրել։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն, Նախարարների կաբինետին հանձնարարվել է՝ երեք ամսվա ընթացքում պատրաստել և նախագահին ներկայացնել՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանատների, մշտական ներկայացուցչությունների, հյուպատոսությունների և պատվավոր հյուպատոսների վերաբերյալ նոր կանոնադրության նախագծերը։ Բացի այդ, մեկ ամսվա ընթացքում Նախարարների կաբինետը պետք է պատրաստի և նախագահին ներկայացնի առաջարկություններ՝ Արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագիտական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի չափի վերաբերյալ։

Պետության ղեկավարի հրամանագրով հաստատվել են նաև՝ «Արտաքին գործերի նախարարության մասին կանոնակարգը» և արտաքին քաղաքականության գերատեսչության կառուցվածքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս