Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունում հաստատել են այս միջադեպը։
«Այո, իսկապես նման բան տեղի է ունեցել։ Պետք է նշել, որ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովի մասնակցությամբ պատվիրակության այցը Աստրախան քաղաք կազմակերպվել է հենց Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի փոխնահանգապետ, կառավարության նախագահ Դենիս Աֆանասևի հրավերով՝ ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակի կապակցությամբ միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից մեկնել էր Մոսկվա, ռուսական կողմը, առանց որևէ նախնական նախազգուշացման կամ տեղեկատվության, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովին՝ նշելով, որ նրան արգելված է մուտք գործել երկիր։ Մոսկովյան օդանավակայանում որոշ ժամանակ պահելուց հետո նրան վերադարձրել են մեր երկիր», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Հաջիզադեի խոսքով՝ այս միջադեպի կապակցությամբ Ռուսաստանում մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հետ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ «հարցը կուսումնասիրվի, սակայն չի բացատրել այս որոշման պատճառները»։