Նախագահ. Ադրբեջանն ինքն ապահովեց ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարումը և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը
  Նախագահ.  Ադրբեջանն ինքն ապահովեց ՄԱԿ ԱԽ բանաձևերի կատարումը և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը
14:16     05 03 2021    
«Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ հարաբերություններին»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին մարտի 4-ին Տնտեսական համագործակցության կազմակերպության XIV առցանց գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ 2020 թվականին Ադրբեջանը ռազմաքաղաքական ճանապարհով վերջ դրեց Հայաստանի կողմից մեր հողերի գրեթե 30-ամյա օկուպացիային. «Մարտի դաշտում Հայաստանի նկատմամբ տարած ռազմական հաղթանակը վերջնականապես ամրագրվեց քաղաքական ճանապարհով:

1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում էին հայկական զորքերի անհապաղ, ամբողջական և անվերապահորեն դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, 27 տարի մնացին թղթի վրա: Ադրբեջանն ինքն ապահովեց այդ բանաձևերի կատարումը և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Օկուպանտները վտարվեցին Ղարաբաղից՝ հինավուրց ադրբեջանական հողերից: 44 օրվա ընթացքում հայկական բանակը լիովին ջախջախվեց: 2020-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանը ստիպեց Հայաստանին ստորագրել կապիտուլյացիայի ակտ:

Պատերազմը սկսվելուն պես եղբայրական Թուրքիան դարձավ առաջին երկիրը, ով աջակցեց մեզ: Մենք բարձր ենք գնահատում իմ թանկագին եղբոր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունները, նրա քաղաքական և բարոյական աջակցությունը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին և 28-ին` պատերազմի առաջին և երկրորդ օրը, եղբայրական Պակիստանն ու Աֆղանստանը Հայաստանին կոչ արեցին վերջ դնել օկուպացիային, կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նրանց ցուցաբերված աջակցության համար: Շնորհակալ եմ նաև այն երկրների ղեկավարներին և կառավարություններին, ովքեր մեզ աջակցել են պատերազմի ընթացքում»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս