Կալանավորվել են հայ ֆուտբոլիստները, որոնք ձերբակալվել էին «Լաչին» սահմանային անցակետում
|
|
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 283.2 (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում) և 324 (Ադրբեջանի Հանրապետության դրոշի կամ զինանշանի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելը) հոդվածների հատկանիշներով:
|
Քրեական գործի քննությունը վստահվել է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
Քննվող քրեական գործով հիմնավոր կասկածների հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 2001 թվականին ծնված Ալեն Սարգսյանին, 2003 թվականին ծնված Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին՝ քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներով։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում և դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Օգոստոսի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում վերոնշյալ անձինք պետական սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից ձերբակալվել են ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի սահմանային անցակետում։
Նախաքննության մեջ ներգրավված անձինք՝ պաշտպանական իրավունքներով երաշխավորված, հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց արարքը և նշել, որ անկեղծորեն զղջում են և ասել, որ հետագայում նման գործողություններ չեն անի։ Հաշվի է առնվել մեղադրյալների տարիքը, կատարած արարքն անկեղծորեն ընդունելու նրանց զղջումը, և քրեական դատավարության օրենսդրության պահանջներով և մարդասիրական սկզբունքի կիրառմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեք երիտասարդների նկատմամբ նշանակել է տասը օրով վարչական կալանք։ Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- նշվում է հաղորդագրությունում։
Հեշթեգներ.
Գլխավոր-դատախազություն