Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղի և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ տեսակապի ձևաչափով հրավիրված մամուլի ասուլիսում:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ քայլերը կրկնվել են նաև Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ. «Երբ գնդակոծվեցին Գյանջան, Թերթերը, Աղդամը և այլ քաղաքներ, Հայաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ Ադրբեջանը ինքն է դա արել: Չնայած բալիստիկ հրթիռի թռիչքին հետևում են արբանյակի միջոցով: Այս ամբողջ պատկերը տեսնում էին խոշոր պետությունները, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրները: Բալիստիկ հրթիռները արձակվել են Հայաստանի տարածքից: Գյանջայի, Թարթարի, Բարդայի և այլ քաղաքների վրա: Այսինքն՝ հայկական կողմի հերթական սուտը չանցավ: Որովհետև իրավիճակն արդեն բոլորովին այլ է, և մենք տեղեկատվություն տարածելու հնարավորություն ունենք: Մենք շարունակելու ենք ձգտել, որպեսզի աշխարհի երկրները պաշտոնապես ճանաչեն այս ցեղասպանությունը: Հետագայում այս ուղղությամբ աշխատանքները հետևողականորեն կշարունակվեն»: