Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
«Բավականին բարձր չափանիշներ են սահմանվել ատեստավորման համար, որտեղ ո՛չ զինվորականի անցած մարտական ուղին, ո՛չ ավանդը, ո՛չ տարիքը կամ պրոֆեսիոնալ զինվորական լինելու փաստը դեր չի խաղում: Ատեստավորումը կազմված է երկու բաժնից` տեսական, մասնագիտական թեստեր և պրակտիկ առաջադրանքներ` շարային պատրաստություն, որոնք ոչ բոլորն են հաղթահարում․ ոմանք՝ տարիքի, ոմանք` մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների պատճառով:
Արդյունքում ատեստացիայից կտրվում են, և փաստացի աշխատավարձերը մնում են ցածր, որով գնաճի պայմաններում ապրելը դարձել է անհնարին։ Հայտնի է դարձել, որ այս անհավասար և անառողջ մթնոլորտում ոմանք արդեն թողել են ծառայությունը, ոմանք մտածում են թողնելու մասին, ինչը կարող է ծանր հետևանքներ առաջացնել բանակի համար», - գրում է թերթը: