Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին փետրվարի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայի եվրոպական հարևանության և ամերիկյան հարցերով պետնախարար Վենդի Մորտոնի հետ հանդիպման ժամանակ:
Երկրի ղեկավարն ասել է, որ սա իսկապես լավ ցուցանիշ է մեր տնտեսական գործընկերության դիվերսիֆիկացիայի համար. «Մենք մեծ ներուժ ունենք ազատագրված տարածքներում վերակառուցման համար: Մենք արդեն շփումներ ենք սկսել բրիտանական ընկերությունների հետ:
Նրանցից մեկը ներգրավված է ազատագրված շրջաններում քաղաքաշինության և ենթակառուցվածքների զարգացման մեջ և հուսով եմ, որ դրանք դեռ ավելին կլինեն, քանի որ այնտեղ շատ բան պետք է արվի: Ամեն ինչ քանդվել է: Վերականգնվող էներգիայի ոլորտում մեծ ներուժ կա: Գիտեմ, որ բրիտանական ընկերությունները շահագրգռված են աշխատել այս հարցերի շուրջ: Շատ լավ արևի, քամու և ջրի ներուժ կա: Այսպիսով, մենք արդեն ծրագրում ենք մեր ապագան ազատագրված տարածքներում», - ասել է նախագահը: