Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը Վուգար Սուլեյմանովի հետ ականազերծման գործողությունների գործակալության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ տեսակոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարն ասաց. «Վնասի գնահատում, ենթակառուցվածքային նախագծերի իրականացում, տների կառուցում, աշխատատեղերի ստեղծում. Եթե դա չարվի, ինչպե՞ս կարող են մարդիկ գնալ և ապրել այդ հողերում: Պետք է լինեն բնակարաններ, պայմաններ, ջուր, էլեկտրականություն, ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Սա մեծ, մասշտաբային աշխատանք է: Ատելի թշնամին ոչնչացրել է ամեն ինչ գրավյալ ու ազատագրված տարածքներում: Նա նույնիսկ քանդել, այրել է այն տները, որտեղ նրանք ապրում էին մինչ վերջերս, և կտրել ծառերը հատկապես Քելբաջարի և Լաչինի շրջաններում:
Նախագահը նշել է, որ ազատագրված տարածքներում ոչնչացվել են բոլոր ենթակառուցվածքներն ու շենքերը: Ուստի բոլորը պետք է հասկանան, թե ինչ մասշտաբներ ունի այս աշխատանքը, և որ Ադրբեջանը միայնակ է սկսել վերականգնողական աշխատանքները: